Արգենտինայում միանձնուհուն կալանավորել են խուլ տղաների պղծմանը հանցակցելու համար
LifestyleԱրգենտինայում կաթոլիկ միանձնուհին կալանավորվել է հեգեւորականներին հանցակցելու համար, որոնք պղծել են Լուխան դե Կույոյի (Մենդոսի նահանգ) պատանեկան գիշերօթիկ դպրոցի լսողության խնդիրներով աշակերտներին, հայտնում է Daily Mail-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ 42-ամյա ճապոնուհի Կոսակ Կումիկոն, որը Հռոմի կաթոլիկ եկեղեցու միանձնուհի է, մեղադրվում է նաեւ Պրովոլոյի ինստիտուտի (el Instituto Provolo) սաների նկատմամբ դաժան վերաբերմունքի եւ ֆիզիկական բռնություն գործադրելու մեջ: Նշվում է, որ զարգացման աեանձնահատկության պատճառով մյուս սաները չեն լսել այն, ինչ տեղի է ունեցել լոգարաններում եւ շենքի նկուղում:
«Ես մեղավոր չեմ»,- ձերբակալվելիս հայտարարել է միանձնուհին: Ներկայումս Կումիկոն կանանց բանտում է: Առնվազն 24 աշակերտ հանդես է եկել նրա դեմ մեղադրանքով: Նշվում է, որ սեքսուալ բռնություն են կատարել երկու կաթոլիկ քահանաներ:
Daily Mail-ը հայտնում է, որ անցյալ տարվա նոյեմբերին ոստիկանությունը կալանավորել էր 5 մարդու՝ Պրովոլոյի ինստիտուտում խուլ երեխաների նկատմամբ սեքսուալ բռնություն կատարելու մեղադրանքով՝ 2 հոգեւորականի, վերակացուին, դպիրին եւ այգեպանին:
Անտոնիո Պրովոլոյի ինստիտուտը կաթոլիկ պատանեկան գիշերօթիկ դպրոց է խուլ երեխաների համար, որը հիմնադրվել է Վերոնայում, Իտալիա: