Շնաձուկը կծել է իրեն օղապարանով բռնել փորձող ձկնորսին
ՄիջազգայինԱվստրալիայում շնաձուկը կծել է մի տղամարդու, ով փորձել է նրա վրա նետել օղապարանը, հայտնում է 9news.com.au-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Քվինսլենդի մերձափում: Ձկնորսը նավակից ծովն է ցատկել, որտեղ լողում էր 2,7 մետր արկարությամբ կիտրոնե շնաձուկը: Նա պնդում է, որ նա խցանվել էր ձկնորսական սարքի մեջ: Գիշատչին ազատելու համար տղամարդը որոշել է նրան նավակի մեջ քաշել: «Ես ցանկանում էի շնաձկան երախի մեջ խողովակ մտցնել, հանել կարթերը, իսկ հետո նրան բաց թողնել»,- պարզաբանել է նա:
Երբ նա փորձել է նրա պոչին հագցնել օղապարանը, ձուկը շրջվել է եւ բռնել նրա ոտքը: Սեղմելով ազդրի վերքը՝ տղամարդը ջրից դուրս է եկել: Ընկերները նրան Քեյփ Յորք թերակղզու հիվանդանոց են տեղափոխել: Շնաձկանը բռնել են, եւ նրա մսից ծովախեցգետնի որսալու խայծ պատրաստել: