Թրամփի փեսան «ընդօրինակել» է նրա սանրվածքին
ՄիջազգայինԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների սանրվածքը ավելի է նմանվում Դոնալդ Թրամփի ֆիրմային սանրվածքին, հայտնում է Independent-ը:
Համացանցում օգտատերերը կատակում են, թե «մենք հիմա մեծ աղետի մեջ ենք», քանի որ Թրամփի նման լուրջ հետեւորդներ են հայտնվել:
Պարբերականը նշել է, որ Թրամփի մասին կարելի է շատ բան ասել, բայց ոչ մի կերպ հնարավոր չէ նախագահին ոճի կուռք անվանել: Այսուհանդերձ, մազերը առաջ եւ կողքի սանրելը կարծես նորձեւության մեջ է մտնում: