Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Մակրոնը հաղթում է ձայների 60,19 տոկոսով
Միջազգային«Առաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում առաջ է անցել «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենից, վկայում են ՆԳ նախարարության տվյալները, որը պատասխանատու է քվեարկության կազմակերպման եւ արդյունքների ամփոփման համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ըստ 4,1 մլն ձայների հաշվարկի արդյունքների՝ Մակրոնը ստացել է 60,19 տոկոս, Լը Պենը՝ 39,81 տոկոս:
Կիրակի անցկացվեց Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, տեղամասերի հիմնական մասը փակվել է Երեւանի ժամանակով ժամը 19-ին, մեծ քաղաքներում քվեարկությունը երկարացվել է մինչեւ Երեւանի ժամանակով ժամը 20-ը:
Առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 23-ին, պայքարը շարունակել են «Առաջ» շարժման առաջնորդ, էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, որը ստացել էր ձայների 24,01 տոկոսը, եւ «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենը՝ ձայների 21,3 տոկոսով: