Քրիստեն Ստյուարտը և Ստելլա Մաքսվելը սկսել են բացահայտորեն միասին ապրել
Lifestyleshabat.am-ը գրում է.
5 ամսվա ռոմանտիկ հարաբերություններից հետո 27-ամյա դերասանուհի Քրիստեն Ստյուարտը և 26-ամյա մոդել Ստելլա Մաքսվելը սկսել են բացահայտորեն միասին ապրել: Պոդիումի աստղը տեղափոխվել է լոսանջելեսյան էլիտար թաղամասում իր սիրելիի բնակարան, հայտնում է actualnews.org-ը: Քրիստեն Ստյուարտը վաղուց է խոստովանել, որ լեսբուհի է: Զույգին մոտ աղբյուրի տեղեկությամբ՝ սիրահարներն իրենց կապը լուրջ են համարում, ուստի որոշել են համատեղ կյանք սկսել: Միաժամանակ, աղջիկներն իրենց տանը հազվադեպ են լինում, քանի որ շատ ծանրաբեռնված են աշխատանքով: