Թուրքիան բետոնե պատ կկառուցի նաև Իրանի հետ սահմանին. լրատվամիջոցներ
ՄիջազգայինՍիրիայի հետ սահմանի երկայնքով պատ կառուցելուց հետո Թուրքիան պատրաստվում է բետոնե պատ կառուցել նաև Իրանի հետ սահմանին, այս մասին հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Պարբերականի լրագրող Աբդուլքադիր Սևին նշել է, որ Իրանի հետ սահմանին անվտանգության միջոցառումների ուժեղացումը կապված է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալների ներթափանցման վտանգի հետ:
70 կմ-անոց բետոնե պատն անցնելու է Բայազետով և Իգդիրով, թուրք-իրանական սահմանի մնացած հատվածներում կտեղադրվեն հատուկ աշտարակներ:
Թեմայի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել: