Թուրքական հայտնի «Բելգե» հրատարակչությունը ենթարկվել է ոստիկանական գրոհի
ՄիջազգայինԹուրքիայի ոստիկանության հատուկ ջոկատայինները մայիսի 7-ի երեկոյան գրոհել են հայտնի «Բելգե» հրատարակչության գրասենյակը եւ առգրավել ավելի քան 2000 գիրք:
Թուրքական «Էվրենսել»-ի փոխանցմամբ, հրատարակչության հիմնադիր եւ տնօրեն, թուրք պատմաբան, Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուն հաստատել է տեղեկությունը: Նրա խոսքով, ոստիկանների գործողությունն անօրինական է, քանի որ առգրավման մասին դատական որոշում չի եղել:
Նշենք, որ «Բելգե» հրատարակչությունն առաջիններից էր Թուրքիայում, որն անդրադարձել է Հայկական ցեղասպանության թեմային դեռեւս 1990-ականների սկզբին: