Նիգերիայի նախագահը Լոնդոն է մեկնում բուժզննում անցնելու
ՄիջազգայինՆիգերիայի նախագահ Մուհամմադու Բուհարին այսօր գիշերը կմեկնի Լոնդոն հետագա բուժզննում անցնելու: Այս մասին նշված է կիրակի նախագահի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Տարածված հայտարարության համաձայն՝ որոշվել էր մեկնումը հետաձգել Չիկոբայում առեւանգված 82 աշակերտուհիների ազատագրման պատճառով, որոնց Նիգերիայի իշխանություններին են հանձնել մայիսի 7-ի առավոտյան:
Նշվում է, որ նախագահի պարտականությունները նրա բացակայության ընթացքում կկատարի երկրի փոխնախագահ Եմի Օսինբաջոն:
Նիգերիայի նախագահի Մեծ Բրիտանիայում մնալու տեւողությունը կորոշեն բժիշկները: Հայտարարության մեջ նշված է, որ նրա առողջության համար անհանգստանալու պատճառներ չկան:
2017 թվականի հունվարի 19-ին Բուհարին մեկնել էր արձակուրդ, որի ընթացքում Լոնդոնում բուժզննում էր անցել: Մարտի սկզբին երկրի նախագահը 8 ամիս տեւած բուժումից հետո հայրենիք էր վերադարձել: Նրա վերադարձից հետո տեղական լրատվամիջոցները մի քանի անգամ բարձրացրել են Բուհարիի առողջական վիճակի մասին հարցը՝ վախենալով երկրի նախկին նախագահներից մեկի պատմության կրկնողությունից: