Աստանայում պատերազմի վետերանները 1,5 հազար դոլար են ստացել՝ ի պատիվ Հաղթանակի օրվա
ՄիջազգայինՂազախստանի մայրաքաղաք Աստանայում բնակվող Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանները յուրաքանչյուրը 500 հազար թենգե (1500 դոլար) են ստացել՝ ի պատիվ Հաղթանակի օրվա։ Այս մասին հայտնում է քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությունը։
«Ներկա դրությամբ մայրաքաղաքում Մեծ Հայրենական պատերազմի 120 վետերան է բնակվում։ Նրանցից մասնակից են 99-ը, 22-ը հաշմանդամ է։ Նրանք բոլորը ստացել են ամենամյա միաժամանակ տրվող աշխատավարձը՝ 500 հազար տենգե՝ Հաղթանակի օրը տոնելու նախօրեին», — ասվում է հաղորդագրությունում։
Արտոնություններով ու երաշխքիներով Մեծ հայրենական պատերազմի մասնակիցներին ու հաշմանդամներին հավասար անձինք եւս ստացել են յուրաքանչյուրը 20 հազարական տենգե, իսկ արտոնություններով ու երաշխիքներով պատերազմի մասնակիցներին հավասարեցվածները՝ յուրաքանչյուրը 10 հազարական տենգե։
«Համապաստախան սահմանված օրենքների՝ Մեծ հայրենական պատերազմի վետերաններին եւ նրանց հավասարեցված անձանց տարատեսակ սոցիալական օգնություն է նախատեսվում՝ 400 մլն տենգե ընդհանուր գումարով», —հայտնում է քաղաքի վարչակազմը։