Մասնագետները խորհուրդ են տալիս ավելի շատ միրգ ու բանջարեղեն ուտել
LifestyleԲրիտանացի դիետոլոգները հայտարարել են, որ մի քանի բուսական մթերքների ճիշտ չափաբաժինը պաշտպանում է օրգանիզմը տարբեր հիվանդություններից: Դիետոլոգները հաշվել են անգամ օպտիմալ չափաբաժինը` 650 գ: Եթե օրական ուտեք հենց այսքան միրգ ու բանջարեղեն, ապա հնարավոր է էականորեն նվազեցնել սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Ավելի հաճախ խորհուրդ են տալիս 400 գ չափաբաժնով ուտել միրգն ու բանջարեղենը, սակայն վերջին հետազոտությունը ցույց է տալիս, որ սրտի լավ աշխատանքի համար հարկավոր է բարձրացնել ցուցանիշը: Նրանք, ովքեր ուտում են 600 գ-ից ավել չափաբաժնով, մոտ 20%-ով ավելի քիչ են տառապում սրտային հիվանդություններից: Սա՝ համեմատած նրանց հետ, ում չափաբաժինը օրական կազմում է 250 գ:
Մասնագետները պնդում են, որ սրտանոթային խնդիրների առաջացման հավանականությունը քառորդ չափով նվազեցնելը հիանալի արդյունք է, ինչին հասնելու համար պետք չէ լրացուցիչ ծախս կամ այցելություն բժիշկներին: Անհրաժեշտ է սննդակարգում ավելի շատ բանջարեղեն և միրգ ներառել:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: