Մոնրեալում արտակարգ իրավիճակ է հայտարարվել հեղեղումների պատճառով
ՄիջազգայինԿանադայի Քվեբեքի նահանգի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Մոնրեալում, արտակարգ իրավիճակ է հայտարարվել ռեկորադային հեղեղումների պատճառով:
Փրկարարները հայտնել են, որ 130 քղաքներում եւ բնակավայրերում ջրի տակ են անցել ավելի քան 2 հազար տներ: Բնակիչների տարհանմանն օգնող զինվորականների թիվը 3 անգամ ավելացվել է,փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մոնրեալի քաղաքապետ Դենի Քոդերը նշել է, որ արտակարգ իրավիճակն անհրաժեշտ է ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու համար: Մասնավորապես՝ դա իշխանություններին թույլ է տալիս Մոնրեալի առանձին շրջաններից հարկադիր տարհանում կատարել:
Քվեբեկի նահանգի քաղաքներից տարհանումը սկսվել է ուրբաթ մոտ 500 քառակուսի կմ տարածքում ռեկորդային հեղեղումների պատճառով: Կիրակի Մոնրեալի հյուսիսային թաղամասերից մեկում փլուզվել է մի քանի ամբարտակ, որից հետո քաղաքում արտակարգ դրություն է մտցվել:
Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ հետագա ի քանի օրերին անձրեւի տեղումները կշարունակվեն: