Էստոնիայում սկսվել են «Գարնանային փոթորիկ-2017» ՆԱՏՕ-ի զորավարժությունները
ՄիջազգայինԵրկուշաբթի օրը Էստոնիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Գարնանային փոթորի-2017» զորավարժությունները, որին 9 հազար զինծառայողներ կմասնակցեն։ Այս մասին հայտնել է Հանրապետության պաշտպանության ուժերի գլխավոր շտաբը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մոտ 2,3 հազար զինծառայողներ՝ 13 երկրներից, կմասնակցեն ՆԱՏՕ-ի զանգավածային Kevadtorm-2017 («Գարնանային փոթորիկ-2017») զորավարժություններին։ Մայիսի 8-26-ը տեղի ունեցող զորավարժություններին կմասնակցեն 9 հազար զինծառայողներ», — ասվում է հաղորդագրությունում։ Զորավարժությունները տեղի կունենան Էստոնիայի հյուսիս-արեւելքում՝ Ռուսաստանի հետ սահմանի մերձակայքում։
Զորավարժություններին կմասնակցեն 800 զինծառայողներ Մեծ Բրիտանիայից, որոնք ներառված են Էստոնիայում գտնվող միջազգային գումարտակի կազմում, ինչպես նաեւ մինչեւ 300 ֆրանսիացի զինծառայողներ՝ միեւնույն գումարտակից։ Գերմանիայից զորավարժություններին մոտ 400 զինծառայող է մասնակցում։