25 տարի առաջ ոչ միայն ազատագրվեց հրաշք Շուշին, այլեւ հայի հոգեբանության միջից արմատախիլ եղավ պարտվողական հոգին. Գագիկ Գինոսյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Շուշիի ազատագրումը փոխեց հայերիս ճակատագիրն ու հաստատեց, որ Հայոց բանակն ամենաուժեղն է, ամենահզորը: Այսօր Շուշիում տեղի են ունենում հաղթանակին նվիրված տոնախմբություններ, որին ներկա են ոչ միայն արցախցիները: Այնտեղ է նաեւ «Կարին» ազգագրական երգի եւ պարի համույթի գեղարվեստական ղեկավար, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը, ով Life.panorama.am-ին պատմեց տոնական օրվա եւ 25 տարի առաջ այս օրվա հետ կապված հիշողությունների մասին:
«Այժմ Շուշիում մեծ տոնախմբություն է կատարվում, մեր դրոշի հետ կապված շատ գեղեցիկ միջոցառում է կազմակերպված` երիտասարդները դրոշի երեք գույների կտորներն են բարձրացնում Ղազանչեցոց վանքի մոտ, որտեղ կմիավորվեն գույները: 25 տարի առաջ այս օրը, Շուշիի ազատագրումից անմիջապես հետո Պարգեւ Սրբազանը մեծ պատարագ մատուցեց Ղազանչեցոց եկեղեցում եւ այսօր էլ վանքի վկայությամբ նշվում է հաղթանակի 25-ամյա հոբելյանը: Ի դեպ` քիչ առաջ այստեղ տեսանք նաեւ Արկադի Տեր-Թադեւոսյանին` Կոմանդոսին, ով Շուշիի ազատագրման հիմնական կազմակերպիչն էր եւ ռազմական գործողության մշակման գլխավոր հեղինակը»,- պատմեց Գագիկ Գինոսյանն ու շարունակեց.
Շարունակությունը՝ այստեղ: