Մեյը բրիտանացիներին կոչ է արել քվեարկել հօգուտ իր կուսակցության՝ հանուն Brexit-ի արդյունավետ բանակցությունների
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի վարչապետ եւ Պահպանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյը ԵՄ իշխանությունների հետ Brexit-ի շուրջ կայանալիք բանակցություններում կցանկանար ունենալ այնքան ազդեցիկ մանդատ, որքան Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը։ Այս մասին նա հայտարարել է Լոնդոնի Արեւմտյան Հերոու շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ՝ հունիսի 8-ին կայանալիք համընդհանուր ընտրությունների նախաշեմին, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
«Երեկ Ֆրանսիան նոր նախագահի ընտրեց։ Նրան ընտրել են՝օժտելով լայն լիազորություններով մանդատով, ինչը բանակցությունների ժամանակ նրա դիրքն ուժեղ է դարձնում։ Մենք պետք է երաշխավորենք, որ բանակցություններ վարելու համար նման ազդեցիկ մադնատ կսահմանվի նաեւ Մեծ Բրիտանիայի համար։ Եւ հօգուտ ինձ ու իմ թիմին տրված յուրաքանչյուր ձայն, կուժգնացնի իմ դիրքն այդ բանակցություններում», - ասել է Մեյը։