Թրամփը հեռախոսով շնորհավորել է Մակրոնին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնին և շնորհավորել նրան նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ: Այս մասին լրագրողներին հայտնել է Թրամփի մամուլի քարտուղար Շոն Սպայսերը:
Հայտնի է, որ ավելի վաղ Թրամփը շնորհավորել է Մակրոնին Twitter-ում՝ ասելով, որ պատրաստ է համագործակցել նրա հետ: