Վենեսուելայում գվարդիականներն արցունքաբեր գազով նռանկներ են նետել ապաստանի մուտքի մոտ
ՄիջազգայինՎենեսուելայի Մարակայբո քաղաքում գտնվող «Իմ տունը» մանուկների ու ծերերի ապաստանի բնակիչներն ու անձնակազմը երկուշաբթի օրը տարհանվել են՝ ազգային բոլիվարիանյան գվարդիայի գործողությունների հետեւանքով, ովքեր այդ հաստատության մուտքի մոտ արցունքաբեր գազով նռնակներ են նետել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
NTN24 հեռուստաալիքի հարապարակած ժապավեններում երեւում է, թե ինչպես են փրկարարներն ու սովորական քաղաքացիները ձեռքերի վրա դուրս տանում հաշմանդամ ծերունիներին։
Ըստ առկա տեղեկության՝ ապաստանի շենքում փորձել են արցունքաբեր գազից թաքնվել ընդդիմադիր հանրահավաքի մասնակիցները՝ ընդդեմ Նիկոլաս Մադուրոյի կառավարության գործողությունների։ Դրա հետեւանքով գվարդիականներն ապաստանի մուտքը գազով գնդակոծել են։