Պուտին. Ռուսաստանի Զինված ուժերը պատրաստ է ցանկացած սպառնալիքի հակադարձելու
ՄիջազգայինՌԴ ԶՈւ-ն պատրաստ է հակադարձելու ցանկացած պոտենցիալ սպառնալիքի: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը հայտարարել է Մեծ հայրենականում հաղթանակի օրվա շքերթի ժամանակ ելույթ ունենալիս, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք մշտապես կպահպանենք Ռուսաստանը, ինչպես արել եք դուք, Հաղթանակի զինվորներդ: Եվ կամրապնդենք հայրենասիրության, Հայրենիքին հավատարմորեն ծառայելու ավանդույթները: Անցած պատերազմի դասերը մեզ կոչ են անում զգոն լինել, եւ Ռուսաստանի Զինված ուժերը ընդունակ է հակադարձելու ցանկացած պոտենցիալ ագրեսիայի»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ այսօր կյանքն է պահանջում ամրապնդել պաշտպանական պոտենցիալը: