Գազարի հյութի չարաշահման հետևանքները
LifestyleՍննդաբանները բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել են, որ մեծ քանակությամբ գազարի հյութը կարող է վնասակար լինել: Գազարի հյութի չափից ավելի օգտագործումը կարող է «սննդային թունավորւմ» առաջացնել` ընդհուպ մինչեւ գլխացավ, սրտխառնոց:
Գազարի հյութի հիմնական բաղադրիչը` բետա կարոտինն անգամ կարող է մաշկի գույնը փոխել, ուստի խորհուրդ է տրվում գազարի հյութ խմել շաբաթական ոչ ավելի, քան 2-3 անգամ: Գազարի հյութի հետ հատկապես զգույշ պետք է լինեն քրոնիկ հիվանդություններով տառապողները:
Բժիշկների խոսքով` շաքարային դիաբետով տառապող անձինք չպետք է շաբաթական մեկ բաժակից ավելի գազարի հյութ օգտագործեն: Բժիշկները պնդում են, որ հյութը հակացուցված է նաեւ ենթաստամոքսային գեղձի բորբոքումների, ինչպես նաեւ աղիների հիվանդությունների, ստամոքսի խոցի կամ գաստրիտի դեպքում:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: