Միսիսիպիի համալսարանի տարածքում 7 հազար մարդու մասունքներ են հայտնաբերվել
ՄիջազգայինԱռնվազն 7 հազար մարդու մասունքներ են հայտնաբերվել Միսիսիպիի համալսարանի բժշկական կենտրոնի տարածքում։ Հուղարկավորությունների ընդհանուր տարածքը մոտ 8 հեկտար է, հաղորդում է BBC-ն։
XIX – XX դարերում այնտեղ հոգեբուժարան է եղել, որտեղ էլ հուղարկավորել են մահացած հիվանդներին։
Իշխանությունների տվյալներով՝ արտաշիրմումը եւ նորից հուղարկավորելը 21 մլն դոլար կարժենա։ Բժշկական կենտրոնի աշխատակազմն ավելի էժան տարբերակներ է փնտրում։
Դրանցից մեկը սեփական ուժերով արտաշիրմում կատարելն է։ Նախնական հաշվարկներով՝ առաջիկա 8 տարում դա տարեկան 400 հազար դոլար կարժենա։ Նախատեսված ծախսերը ներառում են հուշաքարի եւ լաբորատորիայի ստեղծումը, որտեղ ուսանողները կկարողանան ուսումնասիրել հանգուցյալների աճյունները եւ պահպանված իրերը։
Հոգեբուժարանն առաջինն է եղել Միսիսիպի նահանգում։ Այն բացվել է 1855 թվականին եւ գործել մինչ 1935 թվականը։