ԱՄՆ-ը հետաձգել է Կլիմայի փարիզյան համաձայնագրից դուրս գալու որոշումը
ՄիջազգայինԱՄՆ-ին Կլիմայի փարիզյան համաձայնագրից չհրաժարվելու համաշխարհային փորձերից հետո Վաշինգտոնը հետաձգել է այդ պայմանագրից դուրս գալու որոշումը։ Երեքշաբթի օրը՝ մայիսի 9-ին, նշանակված կառավարական խորհրդականների հանդիպումը՝ համապատասխան փաստաթուղթը նախապատրաստելու համար, անժամկետ հետաձգվել է։ Այս մասին հաղորդում է «Գերմանական ալիք»-ը՝ վկայակոչելով Reuters-ին։
Որպես պատճառ նշվել են խորհրդակցությունների «ամսաթվի հետ կապված բարդությունները»։ Հանդիպման նպատակն էր ցրել ներքին տարաձայնություններն այն հարցի շուրջ, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պե՞տք է պահի իր նախընտրական խոստումը՝ դուրս գալ 2015 թվականի Փարիզյան համաձայնագրից։ Ապրիլի վերջին Թրամփը հայտարարել էր, որ այդ մասին որոշումը կընդունվի մոտ երկու շաբաթվա ընթացքում։