Վրաստանի արեւելքում երկրաշարժ է տեղի ունեցել
Միջազգային3,1 մագնիտուդով երկարաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Քվեմո Քարթլի շրջանում, Ֆոք գյուղում, Դմանիսի քաղաքից 24 կմ հեռավորությամբ։ Այս մասին հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն։
Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են այսօր 10։32-ին՝ Թբիլիսիի ժամանակով։ Ավերածությունների մասին տվյալներ դեռ չկան։