Wikipedia-ն կբողոքարկի Թուրքիայի տարածքում արգելափակման որոշումը սահմանադրական դատարանում
ՄիջազգայինWikipedia առցանց հանրագիտարանի ղեկավաությունը կբողոքարկի Թուրքիայում կայքի արգելափակման որոշումը երկրի սահմանադրական դատարանում:
Այս մասին հայտնում է demokrathaber.org կայքը:
Թուրքիայում Wikipedia առցանց հանրագիտարանի արգելափակման պատճառ է դարձել կայքում հրապարակված երկու հոդված` «Սիրիայի քաղաքացիական պատերազմում օտար միջամտություն» և «Պետության կողմից աջակցություն ստացող ահաբեկչություն» վերնագրով անդրադարձները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Wikipedia-ի հիմնադիր Ջիմի Ուեյլսն արձագանքել է Թուրքիայում կայքի արգելափակմանը։
Ուեյլսը Twitter-ի իր պաշտոնական էջում նշել էր, որ իրենք պատրաստ են աջակցել թուրք ժողովրդին` տեղեկատվություն ստանալու հիմնարար իրավունքի համար մղվող պայքարում:
«Տեղեկատվության հասանելիությունը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է: Ես միշտ կաջակցեմ թուրք ժողովրդին իր այդ իրավունքի իրացման համար մղվող պայքարում», - գրել է Wikipedia-ի հիմնադիրը: