Մեքսիկայում ոստիկանների վրա հարձակման հետեւանքով 5 զոհ կա
ՄիջազգայինՄեքսիկայի հյուսիսում իրավապահների վրա հարձակման հետեւանքով առնվազն 5 մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ ոստիկան: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AP-ն:
Գործակալության տվյալներով՝ Ռեյնոսա քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել ոստիկանական մեքենայի ուղղությամբ, ինչի հետեւանքով մեկ ոստիկան զոհվել է, եւս 2-ը՝ վիրավորվել: Իրավապահներին հաջողվել է ոչնչացնել հարձակվողներից 4-ին:
Ավելի վաղ էլ Ռեյնոսայում երկու հանցավոր խմբավորումների միջեւ բախումների հետեւանքով 12 մարդ էր զոհվել: