Արգենտինայի Գերագույն դատարանի երեք անդամի մեղադրել են մասնագիտական պարտքը խախտելու մեջ
ՄիջազգայինԱրգենտինայի դաշնային դատախազ Գիլերմո Մարիխուան Գերագույն դատարանի երեք անդամի մեղադրել է մասնագիտական պարտքը չկատարելու մեջ՝ կապված այն բանի հետ, որ վերջինները որոշում են կայացրել հօգուտ դիկտատուրայի ժամանակ մարդու իրավունքների խախտման մեջ մադադրվող անձի, գրում է Telam պարբերականը:
Դատախազը դատարանին առաջարկում է հետաքննություն սկսել երեք դատավորների նկատմամբ. «Դատախազը կարծում է, որ իրավաբանների որոշումը կարող է հակասել հանրային պայմանագրին ու պետական քաղաքականությանը, որն ուղղված է ռազմական դիկտատուրայի ժամանակ մարդուն իրավունքների լուրջ խախտումներ թույլ տված անձանց պատժի ենթարկելուն»,- նշել է դատախազը:
Գերագույն դատարանի որոշումը հանրային մեծ արձագանք է առաջացրել Արգենտինայում: Մի շարք իրավապաշտպան կազմկերպություններ մեղադրել են դատավորներին՝ «դիկտատուրայի զոհերի իրավունքները խախատելու մեջ»: