Մոսկվայի կենտրոնում Իվան Ահեղի ժամանակների «շախմատային պահեստ» են հայտնաբերել
ՄիջազգայինՌԴ մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում հնագետները հայտնաբերել են XVI դարի փղի շախմատի խաղաքար, որի մեջ արծաթե մետաղադրամներ են թաքցված եղել։ Այս մասին ասվում է Մոսկվայի քաղաքապետի կայքում։
«Մայրաքաղաքի հնագետները Պրեչիստենկում հայտնաբերել են Իվան Ահեղի ժամանակների պահեստ։ Տասը մետաղադրամ է թաքցված եղել փղի ոսկրե խաղաքարի մեջ։ Գտածոն XVI դարի կեսեր է թվագրվում», — ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ շախմատի խաղաքարը հայտնաբերվել է շինարարության ժամանակ։
Մոսկվայի մշակութային ժառանգության վարչության ղեկավար Ալեքսեյ Եմելյանովն ասել է, որ փղի ոսկրե խաղաքարում թաքցված են եղել ձեռքով հատված 10 արծաթե դրամներ, որոնց ընդհանուր արժեքը հինգ կոպեկ է։
Նախնական գնահատակններով՝ մետաղադրամները հատվել են XVI դարի 30-40-ական թվականներին, այսինքն՝ Իվան Ահեղի կառավարման օրոք։
Նման մետաղադրամներն այդ ժամանակ բարձր արժեք ունեին։