Հարավային Կորեայի նախագահը գլխավոր պաշտոններում առաջին նշանակումներն է արել
ՄիջազգայինՀարավային Կորեայի նոր նախագահ Մուն Չժե Ինը գլխավոր պաշտոններում առաջին նշանակումներն է արել՝ չորեքշաբթի օրը ստանձնելով պետության ղեկավարի պաշտոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մամուլի ասուլիսով հանդես գալով մայրաքաղաք Սեուլի նախագահական «Չհոնվադե» նստավայրում, Մուն Չժե Ինը հայտնել է, որ վարչապետի պաշտոնն ինքն առաջարկել է Չոլա Նամդո նահանգի նախկին նահանգապես Լի Նաք Յոնին։
Նրա հետ մեկտեղ նախագահն առաջադրել է նաեւ թեկնածուների՝ Հարավային կորեայի հետախուզական ղեկավարի եւ նախագահական քարտուղարության ղեկավարի պաշտոններում։
Ինչպես հաղորդում է «Ռյոնհափ» գործակալությունը՝ 64-ամյա Լի Նաք Յոնը նախկին լրագրող է եւ Հարավային Կորեայի խորհրդարանի պատգամավոր, հայտնի է իր մեղմ ազատական հայացքներով։ 2014 թվականից նա ստացել է նահագապետի պաշտոնը։
Լի Նաք Յոնը ծնվել է 1952 թվականին, Յոնգվան քաղաքում՝ Սեուլից 350 կմ հարավ-արեևմուտք, Չոլա Նամդո նահանգում եւ 20 տարի այնտեղ «Տոնա իլբո» պարբերականի գլխավոր խմբագիր աշխատել։