Պարզվել է, թե ինչու են կանայք դավաճանում
LifestyleԱմերիկացի գիտնականները բացահյտել են, որ կնոջ օրգանիզմում էստրադիոլ սեռական հորմանի բարձր մակարդակի դեպքում կանայք հաճախ բավարարված չեն լինում իրենց սեռական զուգընկերներից ու առավել հակված են դավաճանելու։
Բացի այս, որպես կանոն, այս կանայք առավել գրավիչ են լինում շրջապատի համար։ Տեխասի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են 17-ից 30 տարեկան 52 կանանց մոտ էստրադիոլի մակարդակը, որից հետո նրանց խնդրել են գնահատել, թե որքան են տղամարդիկ իրենց գրավիչ համարում՝ այլ կանանց հետ համեմատության մեջ, ինչպես նաև նշել, թե որքան սեռական զուգընկերներ են ունեցել։ Մասնակիցների գրավչությունը նաև գնահատվել է տղամարդկանց ու կանանց անկախ խմբի կողմից։
Հետազոտության ժամանակ զուգընկեր ունեցող կանանց նաև առաջարկվել է գնահատել իրենց հավատարմությունը զուգընկերոջը, էմոցիոնալ ու սեռական բավարարվածությունն այդ հարաբերություններից, ինչպես նաև հակվածությունը դեպի այլ տղամարդկանց։
Պարզվել է, որ այն կանայք, որոնց օրգանիզմում բարձր է էստրադիոլի մակարդակը, առավել հակված են դեպի այլ տղամարդիկ։ Նշվում է նաև, որ այս կանայք բնազդաբար իրենց զուգընկեր են ընտրում տղամարդկանց, որոնց մոտ բարձր է տղամարդկային սեռական հորման տեստոստերոնը։