Սոցկուսակցությունը կվտարի նախկին վարչապետ Վալսին Մակրոնի ճամբարին հարելու նրա մտադրության համար
Միջազգային Ֆրանսիայի նախկին վարչապետ Մանուել Վալսը շուտով կարող Է հեռացվել կառավարող Սոցիալիստական կուսակցությունից այն բանից հետո, երբ նա բացահայտորեն հանդես Է եկել հաջորդ խորհրդարանական ընտրություններին նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի «Հառաջ, Հանրապետություն» նախընտրական դաշինինքի կազմում մասնակցելու ցանկությամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Ժան Քրիստոֆ Կամբադելիսը:
«Սկսվել Է (Վալսի հեռացման) ընթացակարգը: Նրա գործը տրվել Է վեճերի հանձնաժողովին»,- գրել Է կուսակցության ղակավարը Twitter-ի իր Էջում:
Մակրոնի շարժումից իր թեկնածությունը քվեարկության դնելու մտադրության մասին Վալսը հայտարարել Է մայիսի 9-ին: «Ես կլինեմ նախագահական մեծամասնության թեկնածուն եւ ցանկանում եմ անդամագրվել նրա «Հառաջ, Հանրապետություն» շարժմանը»,- ասել Է նախկին վարչապետը՝ ելույթ ունենալով RTL ռադիոկայանի եթերում:
Նա ընդգծել Է, որ ինքը նույն քայլն անելու Է հորդորում կառավարող Սոցիալիստական կուսակցությունից իր բոլոր համախոհներին, «բոլոր առաջադիմականներին, բոլոր հանրապետականներին»: Ըստ որում պաշտոնապես չհայտարարելով Սոցիալիստական կուսակցությունից դուրս գալու մասին՝ նախկին վարչապետը միանշանակ հասկանալ Է տվել, որ այլեւս իր ապագան չի կապում դրա հետ: «Սոցկուսակցությունը մեռած Է, այն գալիս Է մեր հետեւից, այն պետք Է հաղթահարել»,- հայտարարել Է քաղաքական գործիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: