Իսպանիայում ընդդիմությունը Մադրիդին կոչ է արել չլինել ԱՄՆ վարչակազմի «վասալը»
ՄիջազգայինԻսպանական «Պոդեմոս» («Մենք կարող ենք») կուսկացությունը կենտրոնական կառավարությանը կոչ է արել չլինել ամերիկյան վարչակազմի «վասալը»։ Այս մասին հայտարարել է ձախակողմյանների ներկայացուցիչ Պաբլո Բուստինդուին՝ պատգամավորների Կոնգրեսում իր ելույթի ժամանակ (խորհրդարանի ստորին պալատ), հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Նա քննադատել է Մադրիդի ու Վաշինգտոնի հարաբերությունները, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը։ Պատգամավորը ԱՄՆ-ին մեղադրել է այն բանում, որ այն հարվածել է Սիրիայի ավիաբազային «առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան թույլտվության», ինչպես նաեւ Կորեական թերակղզում «միջուկային լարվածություն» եւ «սպառազինությունների մրցարշավ» է հրահրում։
Բուստինուդին կարծում է, որ «այդ կառավարության քաղաքականությունը (Իսպանիա) ԱՄՆ-ի նկատմամբ անհանգստության տեղիք է տալիս եւ անընդունելի է»։ Նրա խոսքով՝ թագավորությունը «չպետք է որեւէ մեկի վասալը լինի, առավել եւս Թրամփի վտանգավոր կառավարության»։