Պուտինը Նեթանյահուի հետ քննարկել է Սիրիան եւ Մերձավոր Արեւելքը
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրադրությունը Սիրիայում եւ մերձավորաերեւլյան կարգավորումը։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Իսրայելական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցը։ Քննարկվել են երկկողմանի համագործակցության ակտուալ հարցեր, ինչպես նաեւ կարգավորումը Մերձավոր Արեւելքում եւ սիրիական ճգնաժամի խնդիրը»,-ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Իսրայելի վարչապետը ջերմորեն շնորհավորել է Վլադիմիր Պուտինին եւ ռուս ժողովրդին Մեծ հայրենական պատերազմի տարեդարձի կապակցությամբ։
Ընդգծվել է, որ Ռուսաստանն ու Իսրայելը նաեւ հետագայում «վճռականորեն դեմ հանդես կգան ընդդեմ Երկրորդ աշխարհամարտի արդյունքների վերանայմանը»։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Սոչիում մայիսի 11-ին Վլադիմիր Պուտինի՝ Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հանդիպման նախօրեին։