Կոսովոյի խորհրդարանն անվստահություն է հայտնել կառավարությանը
ՄիջազգայինԿոսովոյի օրենսդիրներն անվստահություն են հայտնել երկրի վարչապետ Իսա Մուստաֆայի ղեկավարած կառավարությանը:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Կոսովոյի խորհրդարանի 120 պատգամավորներից 78-ը կողմ է քվեարկել կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը:
Կոսովոյի ընդդիմությունը երկրի կառավարությանը մեղադրել է նախընտրական խոստումներն իրականություն դարձնելու անկարողության մեջ, ինչը հանգեցրել է կառավարության նկատմամբ հասարակության անվստահության: