Երկրի իմիջի համար վատ է, որ Սաակաշվիլին չի կարող մուտք գործել երկիր. Վրաստանի նախագահ
ՄիջազգայինԶուգդիդական «Օդիշի» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ երկրի իմիջի վրա բացասաբար է ազդում այն հանգամանքը, ինչի պատճառով Միխեիլ Սաակաշվիլին չի կարող մտնել երկիր, գրում է Грузия Online-ը:
«Առաջին նախագահին մենք սպանել ենք, երկրորդին տապալել ենք, իսկ երրորդը աքսորի մեջ է: Բայց ես կարծում եմ, որ դա միաժամանակ պատասխանատվություն է բոլորի համար: Նախագահ Սաակաշվիլին քայլեր է արել, որոնց վերաբերյալ հարցեր կան, կարծում եմ, որ նա պետք է դրանց պատասխանի: Բնականաբար, երկրի համար բացասական է իմիջը, որ Սաակաշվիլին չի կարող մտնել Վրաստան»,- ասել է Մարգվելաշվիլին:
Վրաստանի նախագահը հավելել է, որ կողմերը պետք է ճանապարհ գտնեն, որը կտա իրավական հարցերի պատասխանը և միևնույն ժամանակ «չի վիրավորի երկիրը»:
«Դրան ինչպես իշխող ուժից, այնպես էլ ընդդիմությունից քաղաքական գործիչները, նախագահը, իշխանությունը պետք է տան քաղաքակիրթ ձև, որը չի վիրավորի երկիրը և «ադեկվատ» պատասխան կտա իրավական հարցերին, որոնք գոյություն ունեն Սաակաշվիլիի նկատմամբ»,- հայտարարել է Վրաստանի նախագահը: