Բեռլինում ցուցարարները տանկ են տեղակայել ՊՆ դիմաց` բողոքելով Թուրքիային զենք վաճառելու մտադրության դեմ
ՄիջազգայինԲեռլինում խաղաղ ցույցի մասնակիցները շահագործումից հանված տանկ են բերել հրապարակ` բողոքի ակցիա կազմակերպելով գերմանական Rheinmetall ռազմական տեխնիկա արտադրող խոշորագույն կոնցեռնի ամենամյա ժողովի ժամանակ:
Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ն, գերմանական և եվրոպական խոշորագույն արտադրողը ցանկանում է շրջանցել զենքի արտահանումը վերահսկող օրենքները` Թուրքիայում տանկի գործարաններ կառուցելով:
Ցուցարարները տանկը տեղակայել են Գերմանիայի պաշտպանության նախարարության դիմաց, ինչպես նաև կարգախոսերով պաստառներ են բերել: Ցույցը տեղի է ունեցել երեքշաբթի: