Թրամփ-Լավրով հանդիպումն անցկացվում է լրագրողների համար փակ ռեժիմով
ՄիջազգայինՎաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Թրամփը Լավրովին ընդունել է Սպիտակ տանը: Նրանց հանդիպումն անցկացվում է լրագրողների համար փակ ռեժիմով:
ՌԴ ԱԳՆ թվիթերյան էջում հրապարակվել է քաղաքական գործիչների համատեղ լուսանկարը ձեռքսեղմման ժամանակ: Կից գրությամբ նշվում էր, որ Օվալաձև սենյակում սկսվել է Լավրովի և Թրամփի հանդիպումը:
The Associated Press-ի տվյալներով` բանակցությունների գլխավոր թեման Սիրիայում տիրող իրավիճակն է լինելու:
Նշվում է, որ ամերիկյան պարբերականների լրագրողները բողոք են հայտնել, որ իրենց թույլ չեն տվել ներկա գտնվել հանդիպմանը: Լրատվամիջոցներից միակ ներկայացուցիչը եղել է ռուսական ТАСС գործակալության թղթակիցը: