Ֆրանսիայի կառավարությունը հրաժարական է տվել
ՄիջազգայինՖրանսիայի վարչապետ Բերնար Կազնյովը հայտարարել է իր գլխավորությամբ աշխատող կառավարության հրաժարականի մասին: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով Ելիսեյան պալատին:
Հաղորդովում է, որ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդն ընդունել է հրաժարականի դիմումը, որը ներկայացվում է երկրում գործող ավանդույթի համաձայն, երբ Սահմանադրական խորհուրդը պաշտոնապես հրապարակում է նախագահական ընտրությունների արդյունքները:
«Ողջունում եմ բոլոր գործողությունները, որոնք իրականացրել եք վեց ամսում` վարչապետի պաշտոնը զբաղեցնելիս», - ասել է Օլանդը` Կազնյովին ուղղված խոսքում:
Նախագահը հեռացող կառավարությանը հրահանգել է շարունակել կատարել իրենց պարտականությունները մինչև նոր կառավարության կազմավորումը, ինչը տեղի կունենա հաջորդ շաբաթ: