Իրաքցի ուժայինները փետրվարից ի վեր ԻՊ-ի ավելի քան 1300 գրոհայինի են սպանել Մոսուլում
ՄիջազգայինԻրաքի կառավարական ուժերը` աշխարհազորային ջոկատների աջակցությամբ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 1300 գրոհայինի են սպանել Մոսուլի ազատագրմանն ուղղված արշավի մեկնարկից ի վեր:
Ինչպես տեղեկացնում է Press TV-ն, ազատագրման ռազմարշավի հրամանատար, գեներալ լեյտենանտ Աբդուլ Ամիր Յարալան չորեքշաբթի հայտարարել է, որ որ բանակի 9-րդ զինված դիվիզիայի զինվորները փետրվարին արշավի մեկնարկից ի վեր ԻՊ-ի 1321 գրոհայինի են սպանել, այդ թվում` ավագ հրամանատարների:
Իրաքցի հրամանատարը հավելել է, որ 55 շրջան, գյուղ և կենսական նշանակության կառույց են ազատագրել ԻՊ-ից` ընդհանուր 406 քառ. կմ մակերեսով:
Վերջինիս հաղորդմամբ` ընդհանուր առմամբ 111 750 մարդ է տարհանվել հակամարտության գոտիներից և տեղափոխվել փախստականների ճամբար: