Կարակասում բողոքի ակցիաների ընթացքում տուժածների թիվը մեկ օրում հասել Է 93-ի
ՄիջազգայինՎենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մայիսի 10-ին ավելի քան 90 մարդ Է տուժել բողոքավորների եւ ուժայինների ընդհարումների հետեւանքով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Չակաոյի մունցիպալիտետի ղեկավար Ռամոն Մուչաչոն Twitter-ի իր Էջում:
«Ներկայում Չակաոյի հիվանդանոցում մենք օգնություն ենք ցույց տվել 93 տուժածների»,- հայտարարել Է Մուչաչոն: Նրա խոսքով՝ երկուսն ընդունվել են հրազենային վերքերով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ապրիլի սկզբից Վենեսուելայում բողոքի փողոցային ընդգրկուն ակցիաներ են տեղի ունենում գործադիր իշխանության դեմ: «Սոցիալական կոնֆլիկտայնության մոնիթորինգի կենտրոն» (OVCS) ոչ կառավարական կազմակերպությունը մինչեւ մայիսի 9-ը հաշվել Է ավելի քան 945 նման ելույթներ, որոնց ընթացքում, նրա տվյալներով՝ զոհվել Է 44 մարդ, տուժածների թիվը մոտենում Է հազարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: