Հնդկաստանում հարսանիքի ժամանակ պատ է փլուզվել. 26 զոհ կա
ՄիջազգայինՀնդկաստանի Ռաջաստան նահանգում հարսանիքի ժամանակ պատ է փլվել, ինչի հետեւանքով 26 մարդ է զոհվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով PTI գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր 23 զոհի եւ 28 տուժածի մասին:
Դեպքը տեղի է ունեցել Բհաթփուր շրջանում: Հարսանիքի հյուրերը փորձել են փոշու ամփից պատսպարվել ծածկի տակ, երբ նրանց վրա փլուզվել է 4 մետրանոց պատը, որին էլ ամրացված է եղել ծածկը:
Զոհերի թվում առնվազն 8 կին եւ 4 երեխա կա: