Դեպրեսիա առաջացնող ըմպելիքներ
LifestyleԱմերիկացի գիտնականները բազմաթիվ հետազոտությունների արդյունքում հանգել են այն եզրակացության, որ քաղցր ըմպելիքների մշտական օգտագործումը, հատկապես դիետիկ ըմպելիքների, հանգեցնում է դեպրեսիայի, այն դեպքում, երբ դառը սուրճի օգտագործումը նվազեցնում է դեպրեսիայի առաջացման ռիսկը:
Հետազոտությունն իրականացվել է 50-71-տարեկան գրեթե 264 հազար մարդու շրջանում, որոնք օգտագործել են լիմոնադ, թեյ, մրգահյութեր եւ սուրճ: Նրանց շրջանում արձանագրվել է դեպրեսիայի ավելի քան 11,3 հազար դեպք: Մարդիկ, ովքեր օրական չորս բաժակից ավելի լիմոնադ են խմել, 30%-ով ավելի հաճախ են ընկնում դեպրեսիայի մեջ, քան նրանք, ովքեր լիմոնադ չեն օգտագործել: Իսկ այն մասնակիցները, ովքեր չորս բաժակից ավելի մրգահյութ են խմել, 38%-ով ավելի հաճախ են տառապում դեպրեսիայից: Օրական չորս գավաթ սուրճ խմողները 10%-ով ավելի քիչ են տառապում դեպրասիայից, քան սուրճ չօգտագործողները:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: