Նիհարած Բրեդ Փիթը ցուցադրել է նոր դաջվածքը
LifestyleԱնջելինա Ջոլիից բաժանվելուց հետո 53-ամյա Բրեդ Փիթը նոր կյանք է սկսել։ Դեպրեսիան հաղթահարելու համար նա անցել է ալկոհոլիզմի բուժման կուրս, սկսել է մեծ ուշադրություն դարձնել իր արտաքինին։
Փիթի արտաքինի փոփոխություններն ակնհայտ են․ դերասանը նիհարել է, թարմացել ու կարծեք թե երիտասարդացել։ Փիթն անգամ նոր դաջվածք է արել մոտոցիկլի տեսքով, որը, երևի թե նշանակում է կյանքի նոր ընթացք։
Փիթն իր նոր դաջվածքը ցուցադրել է օրերս՝ Լոս Անջելեսում զբոսանքի ժամանակ։ Դաջվածքը երևացել է սպիտակ մայկայի տակից։Այս նոր դաջվածքը Փիթի ուշադիր երկրպագուները նկատել էին անգամ GQ ամսագրի համար արված Փիթի նկարներում։

