Ճապոնիայի եւ Չինաստանի առաջնորդները Հարավային Կորեայի նոր նախագահի հետ քննարկել են Փհենյանի հարցը
ՄիջազգայինՃապոնիայի եւ Չինաստանի առաջնորդները Հարավային Կորեայի նոր նախագահի հետ քննարկել են համագործակցության հնարավորությունները՝ Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային ներուժի զարգացման հարցերը լուծելու հետ կապված, հաղորդում է Reuters-ը։
Մասնավորապես, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ Հարավային Կորեայի նոր նախագահ Մուն Չժեն Ինը պայմանավորվել են բարձր մակարդակով երկկողմ հանդիպում անցկացնելու մասին՝ հյուսիսկորեական խնդիրը քննարկելու համար։
Իր հերթին, ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը Հարավային Կորեայի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Կորեական թերակղզում լարվածության թուլացման հնարավորությունները։ Նա ընդգծել է, որ Չինաստանը կողմ է Կորեական թերակղզու ապառազմականացմանը եւ միջուկային հարցը պետք է լուծվի բանակցություների միջոցով։ Չինական կողմը պատրաստ է շարունակել աշխատել բոլոր կողմերի հետ, այդ թվում՝ Հարավային Կորեայի՝ Կորեական թերակղզու խաղաղության ու բարգավաճման համար, ասել է Սի Ցզինպինը։