Bild. Գերմանիայի մաքսավորները ՌԴ ուղարկելու համար նախատեսված 41 կգ-ից ավելի կոկաին են առգրավել
ՄիջազգայինԳերմանիայի հյուսիս-արեւմուտքում՝ Բրեմերխաֆեն քաղաքի նավահանգստի մաքսատան աշխատակիցները 41 կգ-ից ավելի կոկաին են հայտնաբերել: Այս մասին այսօր հայտնել է Bild պարբերականը՝ վկայակոչելով մաքսային գործերով քննչական վարչության հայտարարությունը:
Թմրանյութի խմբաքանակը հայտնաբերվել է Էկվադորից բերված բանանի կոնտեյներում, որը հետագայում պետք է Ռուսաստան ուղարկվեր:
Բեռի գինը սեւ շուկայում կազմում է մոտ 6 մլն եվրո: Ներկայումս իրավապահ մարմինները փորձում են պարզել, թե ով էր ստանալու թմրանյութը, եւ որտեղ էր ծրագրվել իրականացել փոխանցումը: