Յունկերը կոչ է արել Ռումինիային հնարավորինս շուտ Շենգեն գոտի ընդունել
ՄիջազգայինԵվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կարծում է, որ Ռումինիան պետք է հնարավորինս շուտ Շենգեն գոտու անդամ դառնա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ես ցանկանում եմ, որ Ռումինիան հնարավորինս շուտ Շենգենի անդամ դառնա, նա դրան արժանի է»,-ասել է Յունկերը՝ ելույթ ունենալով Ռումինիայի խորհրդարանում։
Շենգենյան համաձայնագրի մասնակիցները տվյալ պահին Եվրամիության 28 անդամ երկրներից 22-ն են։ Մեծ Բրիտանիան, Իռլանդիան եւ Կիպրոսը Շենգենի մեջ ներառված չեն, իսկ Ռումինիան, Բուլղարիան եւ Խորվաթիան հանրություն մուտքի ուղու վրա են։