Ֆիլիպինները զորքեր է ուղարկել Հարավ-չինական ծովի վիճելի կղզի
ՄիջազգայինՖիլիպինները սկսել է զորք եւ սպառազինություն ուղարկել Հարավ-չինական ծովում գտնվող վիճելի կղզու տարածք։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։
Ֆիլիպինների զինված ուժերի արեւմտյան հրամանատարության ղեկավար Ռաուլ դել Ռոսարիոն հայտնել է, որ զորքերն ու նախնական սպառազինությունն ուղարկվել են Տիտու կղզի անցյալ շաբաթ, որը գտնվում է Սուբի խութի մերձակայքում՝ Սփարթլի (Նանշա) կղզեխմբի կղզիներից մեկի, որտեղ Չինաստանը ռազմական օբյեկտներ է կառուցում, նշում է գործակալությունը։ Ավելի վաղ Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել էր Տիտու կղզում զորանոցներ կառուցելու մտադրության մասին։
Չինաստանն ու տարածաշրջանի երկրները՝ Ճապոնիան, Վիետնամն ու Ֆիլիպինները տարաձայնություներ ունեն ծովային սահմանների եւ Հարավ-չինական ու Արեւելաչինական ծովում պատասխանատվության գոտիների շուրջ։ ՉԺՀ-ն կարծում է, որ Ֆիլիպիններն ու Վիետնամը գիտակցաբար օգտագործում են ԱՄՆ-ի աջակցությունը՝ տարածաշրջանում լարվածության սրացման համար։