Արծվիկն այն արտիստներից է, ով ինչ-որ բաներ խոսելու փոխարեն, մի երգով ցույց է տալիս իր տվյալները. Սերժո
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
«Եվրատեսիլ 2017»-ի եզրափակչին մնացել է ընդամենը երկու օր: Մեր երկրի ներկայացուցչի՝ Արծվիկի ելույթը շատերն են բարձր գնահատում: Հզոր վոկալ ու հետաքրքիր կերպար՝ Արծվիկի ելությը բնութագրելիս՝ հաճախ հենց այս բնորոշումն է օգտագործվում:
Life.panorama.am-ի հետ զրույցում դիջեյ Սերժոն նշեց, որ մեծ սպասելիքներ ունի «Եվրատեսիլ 2017»-ում Արծվիկի ելույթից.
«Ես արդեն նորմալ եմ համարում մինչեվրատեսիլյան եւ հետեվրատեսիլյան քննարկումները, քանի որ մեզ մոտ ասես սովորություն դարձած լինի, որ ամեն տարի այս մրցույթում մասնակցող մեր արտիստներին եւ նրանց երգերը պետք է քննադատենք: Անկախ այդ քննադատություններից՝ պետք է ասեմ, որ ինքս շատ եմ հավանում Արծվիկին, նրա երգի մեջ կա յուրահատկություն, որը հենց «Եվարտեսիլ»-ում էլ շատերին գրավեց: Կարծում եմ՝ այն տպավրությունները, որը Արծվիկն իր երգով թողել է առաջին կիսաեզրափակչից, նույն կերպ կշարունակվի եզրափակչում, ինչն էլ մեզ լավ հորիզոնական կապահովվի: Ըստ իս՝ այս երգի օգտին կքվեարկեն ոչ միայն սփյուռքը, այլեւ եվրոպացիները, քանի որ, հետեւելով եվրոպական կայքերում տեղ գտած մեկնաբանություններին, «Fly with me» երգը հավանության է արժանացել, արձագանքները հիմնականում դրական են»,- նշեց Սերժոն:
Շարունակությունը՝ այստեղ: