Թուրքիան առաջին անգամ փորձարկել է տեղական արտադրության հեռահար գործողության շառավղով հրթիռը
ՄիջազգայինԹուրքիայի Սինոփ քաղաքում թուրքական ԶՈւ-ն առաջին անգամ փորձարկել է տեղական արտադրության հեռահար գործողության շառավղով հրթիռը, այս մասին հայտնում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ 280 կմ գործողության շառավիղ ունեցող «Բորա» հրթիռի առաջին փորձարկումը բարեհաջող է անցել և մեծ վստահություն ներշնչել իրենց՝ ապագայում ավելի հզոր հրթիռային զինատեսակներ ստեղծելու համար:
Նախարարի խոսքով՝ Սև ծովի շրջանում իրականացվող հրթիռային փորձարկումը շարունակվում է: