ԹԵՍՏ. հոգեբանական կարճ թեստ, որը կբացահայտի, թե ինչպիսին են ձեզ տեսնում ուրիշները, և ինչպիսին եք դուք իրականում
LifestyleBlognews.am-ը գրում է.
Սա մի շատ պարզ, սակայն չափազանց դիպուկ թեստ է: Այն շատ անսպասելի բաներ կարող է բացահայտել ձեր մասին: Պարզապես հետևեք հրահանգներին:
Մի թղթի վրա գրեք 3 կենդանու անուն հետևյալ հերթականությամբ՝
- Ձեր սիրելի կենդանին
- Կենդանի, որը կցանկանայիք պահել
- Թվով երկրորդ ձեր սիրելի կենդանին (կարող է լինել ինչպես վայրի, այնպես էլ ընտանի)
Այժմ յուրաքանչյուր կենդանուն բնորոշող ածականներ գրեք:

Պատասխաններ
- Երրորդ կենդանին ցույց է տալիս, թե ինչպիսին եք դուք ձեզ տեսնում:
- Երկրորդ կենդանին ցույց է տալիս, թե ինչպիսին են ձեզ տեսնում ուրիշները:
- Առաջին կենդանին ցույց է տալիս, թե ինչպիսին եք դուք իրականում: