ՆԱՏՕ-ն չի հետևի հակաահաբեկչական կոալիցիային միանալու ԱՄՆ-ի պահանջին
ՄիջազգայինՆԱՏՕ-ն մտադիր չէ ներգրավվել ԱՄՆ-ի ղեկավարությամբ գործող միջազգային կոալիցիայի պայքարին:
DW.com-ի փոխանցմամբ` այս մասին Բեռլինում կայացած համատեղ ասուլիսում հայտարարել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգը:
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքով` նույնիսկ եթե դա տեղի ունենար, ՆԱՏՕ-ի դերը ահաբեկչության դեմ պայքարում դրանից կվերափոխվեր:
«Մենք չէինք մասնակցի մարտական գործողություններին», - ընդգծել է Ստոլտենբերգը` հիշեցնելով, որ դաշինքն, ըստ էության, զբաղվում է զինվորների ուսուցմամբ:
«Գերմանիայի ներդրումը ահաբեկչության դեմ պայքարին ուղղված արշավում նույպես չի փոխվի, եթե անգամ մայիսի 25-ին կայանալիք գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները որոշեն ընդգրկվել հակաահաբեկչական կոալիցիայում», - ասել է Մերկելը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից պահանջել էր միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիային: