Սաուդյան Արաբիան կարող է ԱՄՆ-ի ենթակառուցվածքներում շուրջ 40 մլրդ դոլար ներդնել
ՄիջազգայինՍաուդյան Արաբիայի Ազգային բարեկեցության հիմնադրամը մտադիր է հայտարարել ԱՄՆ-ի ենթակառուցվածքներում շուրջ 40 մլրդ դոլարի ներդրում կատարելու ծրագրերի մասին: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:
Ըստ RNS-ի՝ ներդրումների մասին կարող է հայտարարվել հաջորդ շաբաթվա սկզբին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելի թագավորություն: Վերջնական որոշում դեռեւս չի ընդունվել եւ կարող է չեղարկվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիային տասնյակ միլիարդավոր դոլարների սպառազինություն մատակարարելու մասին պայմանագրեր է նախապատրաստում: