Թուրքիայում գերմանացի թարգմանչուհու են ձերբակալել
ՄիջազգայինԹուրքիայում ձերբակալել են քրդամետ Etha լրատվական գործակալությունում աշխատող գերմանացի թարգմանչուհուն: 33-ամյա Մեշալե Թոլուն ձերբակալվել է դեռ ապրիլի 30-ին, բայց այդ մասին գերմանական լրատվամիջոցներին հայտնի է դարձել մայիսի 11-ին, հաղորդում է DW-ն:
Մայիսի 6-ից նա գտնվում է Ստամբուլի կանանց գաղութում: ARD հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նա մեղադրվում է ահաբեկչության քարոզչության եւ ահաբեկչական կազմակերպության գործողություններին մասնակցելու մեջ:
Մեշալե Թոլուն ծնվել է գերմանական Ուլմ քաղաքում, 2007-ին գերմանական քաղաքացիություն է ընդունել՝ հրաժարվելով թուրքականից: